WEBVTT FILE

1
00:00:00.735 --> 00:00:03.311
[հնչում է երաժշտություն]

2
00:00:03.311 --> 00:00:06.458
Այս դպրոցը մի ժամանակ համարվում էր
Նյու Յորքի ամենավատ դպրոցը:

3
00:00:06.458 --> 00:00:09.052
Նահանգում կարդալու ամենացածր
գնահատականներն այս դպրոցում էին:

4
00:00:09.052 --> 00:00:12.095
Ուսուցիչները շաբաթն առնվազն 1 անգամ
հարձակումների էին ենթարկվում

5
00:00:12.095 --> 00:00:14.244
աշակերտների կողմից: Ուսուցիչներից
մեկի մազերն այրել էին:

6
00:00:14.244 --> 00:00:16.369
Մոտավորապես հենց այդ
ժամանակ էր, որ Սթիվ Մարիոտին

7
00:00:16.369 --> 00:00:18.831
թողեց իր ներմուծման և արտահանման
բիզնեսը և եկավ այստեղ դասավանդելու:

8
00:00:18.831 --> 00:00:20.274
― 40 գումարած 20 ի՞նչ է անում։

9
00:00:20.274 --> 00:00:23.083
― Սկզբում, ինչպես ինքն է ասում,
նա սարսափելի ուսուցիչ էր:

10
00:00:23.083 --> 00:00:24.884
― Դասերի ժամանակ ես
կորցնում էի ինքնատիրապետումս:

11
00:00:24.884 --> 00:00:28.297
Աշակերտներից մեկը թիկունքիցս թռավ
պարանոցիս ու փորձեց գլուխս բռնել:

12
00:00:28.297 --> 00:00:32.001
― Նա հուսահատված հարցրեց`
ինչու են այդպես վարվում իր հետ:

13
00:00:32.001 --> 00:00:35.197
- Երեխաներից մեկն ասաց. «Որովհետև
Ձեզ տանել չենք կարող:

14
00:00:35.197 --> 00:00:37.725
Ձանձրալի եք»: Ես ասացի.
«Լավ, իսկ երբևէ լավ ուսուցիչ

15
00:00:37.729 --> 00:00:40.115
եղե՞լ եմ, ձեզ երբևէ հետաքրքիր
եղե՞լ է իմ դասին,

16
00:00:40.115 --> 00:00:43.465
կամ որևէ արժեքավոր
բան սովորեցրե՞լ եմ»:

17
00:00:43.465 --> 00:00:45.642
Եվ նույն տղան պատասխանեց.
«Ինձ համար միակ

18
00:00:45.642 --> 00:00:49.142
հետաքրքիր բանն այն էր, երբ
մեզ ներմուծման և արտահանման

19
00:00:49.142 --> 00:00:52.067
Ձեր բիզնեսի մասին էիք պատմում,
թե ինչպես էիք Հնդկաստանից

20
00:00:52.067 --> 00:00:56.833
5 դոլարով կանացի կոշիկներ
գնում, 1 դոլար ապահովագրության

21
00:00:56.833 --> 00:00:59.418
և տեղափոխման համար ավելացնում,

22
00:00:59.418 --> 00:01:01.916
տանում դրանք Ստորին Իսթ-Սայդ
և վաճառում հատը 7 դոլարով՝

23
00:01:01.916 --> 00:01:04.684
աշխատելով 126 000 դոլար»:

24
00:01:04.684 --> 00:01:07.694
― Նա հիշում էր այս
ամբողջը կիսամյակի սկզբի՞ց:

25
00:01:07.694 --> 00:01:09.993
― Այո, հիշում էր: Իսկ այդ տղայի
մոտ ախտորոշել էին գանգուղեղային

26
00:01:10.001 --> 00:01:15.156
տրավմա, որի պատճառով նա անկայուն
հոգեվիճակ ուներ: Նրանից վախենում էին:

27
00:01:15.156 --> 00:01:18.038
Եվ նա ամբողջությամբ վերարտադրել էր
Հարվարդի բիզնես դպրոցի

28
00:01:18.038 --> 00:01:20.680
եկամտային հաշվետվությունը:

29
00:01:20.680 --> 00:01:23.583
― Որևէ մեկը փոքր բիզնեսի միտք ունի՞,

30
00:01:23.583 --> 00:01:25.631
որը կարող եք անչափահաս լինելով
հենց հիմա նախաձեռնել:

31
00:01:25.631 --> 00:01:27.542
― Մարիոտին փոխեց
դասավանդման իր մեթոդը:

32
00:01:27.542 --> 00:01:29.542
― Եվ կարող ես աշխարհում
ցանկացած մեկի հետ առևտուր անել․․․

33
00:01:29.542 --> 00:01:31.598
― Նա սկսեց խոսել փող
վաստակելու մասին,

34
00:01:31.598 --> 00:01:34.033
և աշակերտները հանկարծ փոխեցին
իրենց վերաբերմունքը:

35
00:01:34.033 --> 00:01:37.512
― Երբ մարդիկ բողոքում են, նշանակում է
մեծ փողերի հետ գործ ունեն:

36
00:01:37.512 --> 00:01:39.585
Նրանք սկսեցին ուսուցման նկատմամբ
հետաքրքրություն ցուցաբերել,

37
00:01:39.585 --> 00:01:41.585
և դասարանն աշխուժացավ:

38
00:01:41.585 --> 00:01:43.585
― Նրա դասավանդման մեթոդը
շատերի կյանքը փոխեց:

39
00:01:43.585 --> 00:01:45.127
― Գտել ե՞ս շապիկս։

40
00:01:45.127 --> 00:01:47.572
― Մինչև Մարիոտիի դասերին հաճախելը

41
00:01:47.572 --> 00:01:49.572
Ֆրանկ Ալամեդան ավագ
դպրոցում լավ չէր սովորում:

42
00:01:49.572 --> 00:01:51.298
Նա ավարտեց դպրոցը

43
00:01:51.298 --> 00:01:53.667
և սպորտային իրերի արտադրության
ընկերություն բացեց:

44
00:01:53.667 --> 00:01:56.632
Իրենց հին թաղամասի բնակիչներից
այժմ իր մոտ են աշխատում:

45
00:01:56.632 --> 00:01:58.575
― Երևի մեր ընտանիքում միակն եմ,
որ մեծ հաջողության է հասել,

46
00:01:58.575 --> 00:02:00.575
քանի որ մարդիկ
սկսել են ինձ հարգել,

47
00:02:00.575 --> 00:02:03.759
մարդիկ, որոնց հետ մեծացել եմ,
ձեռքը ուսիս են խփում ու ասում.

48
00:02:03.759 --> 00:02:05.180
«Ֆրենկ, շարունակի՛ր այդպես:

49
00:02:05.180 --> 00:02:07.180
Դու միակն ես, որ
հաջողության ես հասել»:

50
00:02:07.180 --> 00:02:09.876
[երգում է]
― Լավ օրեր կգան..

51
00:02:09.876 --> 00:02:11.763
― Ջիմի ՄքՆիլը սկսեց
երաժշտական բիզնեսով զբաղվել,

52
00:02:11.763 --> 00:02:13.514
որը միլիոն դոլար արժեր:

53
00:02:13.514 --> 00:02:15.230
― ․․․հետո մենք մի նոր բան կիրառեցինք․․․
― Այժմ նա բարձր եկամուտներ բերող

54
00:02:15.230 --> 00:02:18.930
Bulldog Bicycles հեծանվային
ընկերությունն է ղեկավարում:

55
00:02:18.930 --> 00:02:21.843
― Հետևի ակը լավ է՞ աշխատում։
― Հիանալի է։

56
00:02:21.843 --> 00:02:24.394
― Այստեղ նա Black Enterprise
ամսագրի շապիկին է:

57
00:02:24.394 --> 00:02:26.499
― Դա կախված է մեխանիկական
մշակման ծախսից։

58
00:02:26.499 --> 00:02:27.799
― Նա ասում է, որ այս
ամենի համար պարտական է

59
00:02:27.799 --> 00:02:31.097
ավագ դպրոցի իր
ուսուցիչ Սթիվ Մարիոտիին:

60
00:02:31.097 --> 00:02:33.097
― Աղքատ ընտանիքներում
ծնված երեխաները

61
00:02:33.097 --> 00:02:37.628
բիզնեսի և ձեռներեցության
բացառիկ ընդունակություններ ունեն:

62
00:02:37.628 --> 00:02:40.112
Նրանք հանդուգն են, նրանք
փողոցում են դաստիարակվել,

63
00:02:40.112 --> 00:02:42.671
ռիսկից ու անորոշությունից
չեն վախենում:

64
00:02:42.671 --> 00:02:44.929
Նրանք ի ծնե մեծ
գործարարներին բնորոշ

65
00:02:44.929 --> 00:02:46.597
հատկանիշներ ունեն:

66
00:02:46.597 --> 00:02:49.378
― Մենք կարծում ենք՝ կապիտալիզմը
ընտրյալների համար է:

67
00:02:49.378 --> 00:02:53.277
Բայց կապիտալիզմը որոշ առումով
հավասարակշռող մեծ մեխանիզմ է:

68
00:02:53.277 --> 00:02:57.068
Փողի համար միևնույն է՝
սև ես, սպիտակ, թե կանաչ:

69
00:02:57.068 --> 00:03:01.467
― Կապիտալիզմն ամենաշատը հենց
ներքևում գտնվող մարդկանց է պետք,

70
00:03:01.467 --> 00:03:06.063
որոնց անհրաժեշտ է մի համակարգ,
որում բոլորը կարող են

71
00:03:06.063 --> 00:03:07.669
ազատ առևտուր անել
և փող վաստակել:

72
00:03:07.669 --> 00:03:11.188
Չէ՞ որ կապիտալիզմը տնտեսական
աստիճանով վեր բարձրանալու

73
00:03:11.188 --> 00:03:12.758
հնարավորություններ է տալիս:

74
00:03:12.758 --> 00:03:16.163
― Եղել է ժամանակ, երբ Բիլ
Գեյթսը զրոյից է սկսել:

75
00:03:16.163 --> 00:03:20.064
Եղել է ժամանակ, երբ Քուինսի
Ջոնսը զրոյից է սկսել:

76
00:03:20.064 --> 00:03:21.346
― Աշակերտների համար իմ օրենքն է․․․

77
00:03:21.346 --> 00:03:24.721
― Գիտեք, կարևորը մաշկի գույնը չէ,
կարևորը հնարավորություններն են:

