WEBVTT

00:00:00.960 --> 00:00:03.000
- Ի՞նչ է կատարվում այստեղ։

00:00:03.000 --> 00:00:04.380
- Պարզապես գործարք ենք անում։

00:00:04.380 --> 00:00:06.500
- Մատիտ հեռախոսի դիմա՞ց։

00:00:06.500 --> 00:00:08.760
Գժվե՞լ եք։

00:00:08.760 --> 00:00:11.250
Մատիտը հեռախոսի չափ չարժե։

00:00:11.250 --> 00:00:13.510
- Ճիշտ ես, այն ավելին արժե։

00:00:14.200 --> 00:00:17.980
FEE-ն ներկայացնում է՝ «Խելամիտ ճառաբեմը», Շեյմուս Քաֆլին
[երաժշտություն]

00:00:18.210 --> 00:00:22.560
- Դու իսկապե՞ս կփոխանակես
հեռախոսը մատիտով։ Ինչո՞ւ։

00:00:22.560 --> 00:00:23.490
- Չգիտեմ։

00:00:23.490 --> 00:00:26.490
Ինձ այս մատիտն ուղղակի ավելի է
դուր գալիս, քան այդ հեռախոսը։

00:00:26.490 --> 00:00:27.930
Այդ պատճառով գնացի գործարքին։

00:00:27.930 --> 00:00:30.240
- Բայց, բայց դու չես կարող
ուղղակի փոխանակել երկու բան,

00:00:30.240 --> 00:00:32.640
որոնք հավասար արժեք չունեն։

00:00:32.640 --> 00:00:35.220
- Օ՜հ, այս երկու իրը միանգամայն
չունեն հավասար արժեք։

00:00:35.220 --> 00:00:36.630
Մարդիկ փոխանակում են միայն այնպիսի երկու բան,

00:00:36.630 --> 00:00:38.520
որոնցից մեկն ավելի արժեքավոր, քան մյուսը։

00:00:38.520 --> 00:00:41.640
- Ի՞նչ, ավելի՞, ինչպե՞ս է դա հնարավոր։

00:00:41.640 --> 00:00:43.290
- Բոբ, մի փչացրու իմ այս գործարքը։

00:00:43.290 --> 00:00:44.340
- Հիշո՞ւմ ես, երբ բացատրում էի,

00:00:44.340 --> 00:00:46.110
որ տնտեսական արժեքը սուբյեկտիվ է։

00:00:46.110 --> 00:00:47.760
- Չէ, ես այդ տեսանյութում չկայի։

00:00:47.760 --> 00:00:48.870
- Ես հիշում եմ։

00:00:48.870 --> 00:00:50.550
- Դե, սա նման մի գաղափար է։

00:00:50.550 --> 00:00:52.770
Իրերի արժեքն այնքան է, որքան մարդիկ
պատրաստ են վճարել դրանց համար։

00:00:52.770 --> 00:00:54.570
Ես ցանկանում էի փոխանակել իմ հեռախոսը

00:00:54.570 --> 00:00:55.440
Սառայի մատիտի հետ,

00:00:55.440 --> 00:00:56.940
որովհետև ես նրա մատիտը գնահատում եմ

00:00:56.940 --> 00:00:58.620
ավելի, քան իմ հեռախոսը։

00:00:58.620 --> 00:01:00.060
Իսկ նա իմ հեռախոսն ուզում էր զուտ այն պատճառով,

00:01:00.060 --> 00:01:02.430
որ իմ հեռախոսը նրա համար
ավելի մեծ արժեք ուներ, քան իր մատիտը։

00:01:02.430 --> 00:01:03.360
Որպեսզի փոխանակումը տեղի ունենա,

00:01:03.360 --> 00:01:06.420
երկու կողմերն էլ ինչ-որ ձևով պետք է շահեն։

00:01:06.420 --> 00:01:08.370
Հակառակ դեպքում փոխանակումն իմաստ չէր ունենա։

00:01:08.370 --> 00:01:10.620
Եվ եթե մեր ունեցած իրը համարենք

00:01:10.620 --> 00:01:12.960
ավելի արժեքավոր, քան այն, ինչի
դիմաց մեզ առաջարկում են փոխանակել,

00:01:12.960 --> 00:01:14.580
հաստատ չենք ուզենա փոխանակում կատարել։

00:01:14.580 --> 00:01:15.990
Այսպիսով, երբ որոշում ենք փոխանակում կատարել,

00:01:15.990 --> 00:01:17.010
նշանակում է, որ յուրաքանչյուրս

00:01:17.010 --> 00:01:19.170
ավելի ենք գնահատում այն,
ինչ ստանում ենք փոխանակումից,

00:01:19.170 --> 00:01:21.330
քան այն, ինչից հրաժարվում ենք։

00:01:21.330 --> 00:01:22.710
Եվ դա ինչ-որ իմաստով նշանակում է,

00:01:22.710 --> 00:01:24.420
որ երկուսս էլ իրականում ավելի հարստացանք,

00:01:24.420 --> 00:01:25.830
քան մինչև փոխանակումն էինք։

00:01:25.830 --> 00:01:28.560
Այսինքն՝ ընդամենը փոխանակման միջոցով
մենք հարստություն ստեղծեցինք։

00:01:28.560 --> 00:01:31.030
- Դա հասկանալի է, բայց ինչո՞ւ,

00:01:31.030 --> 00:01:34.920
ինչո՞ւ է այս փոխանակումն
այդքան արժեքավոր քեզ համար։

00:01:34.920 --> 00:01:36.000
- Դա իսկապես շատ է անհանգստացնում քեզ, Բոբ,

00:01:36.000 --> 00:01:38.580
և դա ինձ հաճույք է պատճառում։

00:01:38.580 --> 00:01:40.820
- Հա՛, բայց հեռախոսներն այնքան թանկ են,

00:01:40.820 --> 00:01:43.560
իսկ մատիտներն՝ այնքան էժան։

00:01:43.560 --> 00:01:45.220
- Բանն ամենևին էլ
դոլարների ու ցենտերի մեջ չէ միայն։

00:01:45.220 --> 00:01:48.360
Ուղղակի չես կարող իմանալ, թե
տվյալ իրն ինչու այդ արժեքն ունի

00:01:48.360 --> 00:01:49.240
մեկ ուրիշի համար։

00:01:49.240 --> 00:01:50.970
Գուցե ես ուղղակի ատում էի հեռախոս ունենալը

00:01:50.970 --> 00:01:53.430
և հենց այդ պահին ինձ
պետք էր մի բան գրի առնել։

00:01:53.430 --> 00:01:56.370
Գուցե այս մատիտը պապս է
նրան տվել մահից առաջ։

00:01:56.370 --> 00:01:58.960
Կամ գուցե սա սահմանափակ
թողարկման մի հատուկ մատիտ է,

00:01:58.960 --> 00:02:00.570
որի վրա ստորագրել է Բեյբ Ռութը։

00:02:00.570 --> 00:02:03.330
- Ինչո՞ւ պետք է Բեյբ Ռութը մատիտի վրա ստորագրեր։

00:02:03.330 --> 00:02:05.520
- Որպեսզի մարդիկ իմանային, որ իրենն է եղել, Բոբ։

00:02:05.520 --> 00:02:08.730
Կամ գուցե այս փոխանակման արժեքի
ամբողջ պատճառն ինձ համար այն էր,

00:02:08.730 --> 00:02:11.970
որ կարողանայի փոխանակման միջոցով խոսել
հարստություն ստեղծելու գաղափարի մասին։

00:02:11.970 --> 00:02:13.690
Ամեն դեպքում ստիպված ես
ընդունել այն փաստը,

00:02:13.690 --> 00:02:16.650
որ բոլորն ամեն ինչ այնպես
չեն գնահատում, ինչպես դու։

00:02:16.650 --> 00:02:19.080
- Օ՜հ աստված իմ, ինչպիսի փոխանակում է։

00:02:19.080 --> 00:02:20.100
- Ի՞նչ։

00:02:20.100 --> 00:02:23.760
- Ի՜նչ հիասքանչ մատիտ է։

00:02:23.760 --> 00:02:25.050
- Ասացի, չէ՞։

00:02:25.050 --> 00:02:27.500
- Ողջո՛ւյն բոլորին,
շնորհակալություն դիտելու համար։

00:02:27.500 --> 00:02:31.270
Նման այլ բովանդակության համար այցելեք fee.org։