Ուսանողական տնտեսագիտական էսսեների մրցույթ 2022
EFI-Armenia
14.02.22
Սիրով տեղեկացնում ենք Ուսանողական տնտեսագիտակն էսսեների մրցույթ 2022-ի մասին, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր համալսարանների բոլոր ֆակուլտետների բակալավրիատի ուսանողները: Էսսեների թեմաներն են՝
- Անտեսանելի ձեռքը իմ համայնքում
- Տնտեսապես չհիմնավորված սուբսիդիաները իմ մարզում ու երկրում
- Իմ ֆինանսները
- Ինչից կուզեի ապահովագրվել և ինչու
Այս մրցույթի նպատակն է բարձրացնել տնտեսագիտական և ֆինանսական գրագիտությունը ուսանողների շրջանում։
Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը:
Մրցույթին մասնակցելու համար ծանոթացեք բոլոր պայմանններին link կայքում: Սիրով սպասում ենք ձեր աշխատանքներին: