Անցնել բովանդակությանը
Գլխավոր
ԳլխավորՄեր պատմությունըՆախագծերՍտանալ գիրքըԴարանՑանց

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Մենք չենք ուզում իմանալ ձեր մասին այն, ինչով դուք չեք ուզում կիսվել մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ դուք ներբեռնեք «Տնտեսակետ»-ը և ուսումնասիրեք տեսանյութերի ու լրացուցիչ ընթերցանության նյութերի մեծ դարանը, որը մենք մանրակրկիտ կերպով ընտրել և թարգմանել ենք ձեզ համար:

Թխուկների և վերլուծական տվյալների հավաքագրում

Մենք թխուկներ չենք օգտագործում: Այո՛, մենք օգտագործում ենք «Fathom» կոչվող վերլուծական գործիքը, որն օգնում է մեզ բովանդակությունն օպտիմացնելու և կայքը ձեզ համար՝ ընթերցողի, բարելավելու հարցում: Այն համապատասխանում է GDPR-ին, CCPA-ին, ePrivacy-ին, PECR-ին և ապահովում է լուծում, որը փոխակերպում է ձեր IP-ն հատուկ կոդով՝ թույլ տալով անանուն նույնականացնել այցելուին՝ (այս դեպքում ձեզ) առանց իմանալու, որ դա իրականում դուք եք: Մենք հավաքագրում ենք տվյալներ ձեր երկրի, սարքի տեսակի, զննիչի, ձեր այցելած էջերի, ինչպես նաև օգտագործվող լեզվի և այն մասին, թե ինչպես եք հայտնվել մեր կայքում: Այսքա՛նը:

Ձեր կողմից տրամադրվող տվյալները ձեր մասին

Եթե ցանկանում եք տեղեկանալ, երբ նոր տեսանյութերն ու հոդվածները հասանելի դառնան, ուղղակի բաժանորդագրվեք մեր լրագրին (առայժմ միայն անգլերեն): Ցանկացած պահի կարող եք ապաբաժանորդագրվել:

Մի քանի անձնական տվյալներ պետք է տրամադրվեն որոշակի աշխատանքների, մրցույթների կամ միջոցառումների մասնակցելու նպատակով, ուստի տեղեկություն չտալու որոշումը կարող է սահմանափակել ձեր մասնակցության կարողությունը։ Խնդրում ենք չհայտնել ավելի շատ անձնական տվյալներ, քան պահանջվում է:

Սակայն, եթե ցանկանում եք ավելին պատմել ձեր մասին, մենք ուրախ կլինենք, եթե կապ հաստատեք մեզ հետ այստեղ:

Երեխաների առցանց անվտանգություն

Econfun.org-ը մինչև 13 տարեկան երեխաների մասին անձնական տվյալներ գիտակցաբար չի հավաքագրում և չի պահում: Եթե դուք հիմքեր ունեք հավատալու, որ մինչև 13 տարեկան երեխան մեզ տրամադրել է նման տեղեկություն, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, մենք անմիջապես կջնջենք այն մեր տվյալների շտեմարաններից: